Ս. թ. մարտի 6-ին մեկնարկեց «Պինամարի էկրան 2010. արգենտինյան և եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնը: Պինամարի այս տարվա կինոփառատոնին հատուկ հրավիրյալի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով:
Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում՝ Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի և աուդիոտեսողական [...]










