Հավաքին հրավիրվել էին և իրենց մասնակցությունն ունեցան մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, երիտասարդներ, «Սարդարապատ» շարժման համակիրներ:
Հավաքի սկզբում մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին 2008թ. մարտի 1-ին զոհված հայորդիների հիշատակը:
Կարևորելով այդ օրվա պատմական նշանակությունը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ Մարտի 1-ի տաս զոհերը Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության համար զոհված անձինք էին, և այսօր իրապես [...]












