Սեւով սպիտակի վրա նշված է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է որոշվի ԼՂ բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության:
Սեպտեմբերի 8-ին տարածաշրջան այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, ԼՂՀ հյուսիս-արեւելքում եւ ներկա կլինեն մոնիտորինգին: Համանախագահները մոնիտորինգից հետո կհատեն սահմանը Ադրբեջանի կողմից եւ կմտնեն ԼՂՀ:
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի [...]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մի խումբ անդամների հետ` կազմակերպության նախագահ Գրիգոր Միխայելյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի, մասնավորապես, մարտարվեստների ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահը նշել է, որ Արցախում գոյություն ունեն կարատեի տարբեր խմբակներ, եւ այս մարզաձեւում արդեն իսկ գրանցվել են որոշ հաջողություններ:
Սակայն Արցախում ցանկանում են [...]
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Հայլուր» լրատվական ծրագրին
Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանե՞ք վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաճախակիացած Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքները, մասնավորապես այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձը:
Պատասխան. Արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելուն, բանակցային [...]
Սեպտեմբերի 2-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսի Հայաստանյայց Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:
Հայաստանի եւ Արցախի օրհներգերից հետո ներկաներին իրենց խոսքն են ուղղել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը:
Հայաստանի դեսպանն իր ելույթում կարեւորել է Բուենոս Այրեսում Արցախի անկախության տոնը հանդիսությամբ նշելու հանգամանքը, անդրադարձել է Լեռնային [...]